Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին

Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին
Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատորագրել է հետևյալ որոշումը․

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate Action Summit), ինչպես նաև ս. թ. սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով»։