«Արդշինբանկ»-ը ձեռք կբերի «HSBC Հայաստանի» 100 տոկոս փայաբաժինը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ընկերությունների համակենտրոնացումը։

Հանձնաժողովը կարծում է, որ բանկերի համակենտրոնացումը «չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը»։

«Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը»,- ասված է հաղորդագրությունում։