ՀՀ ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային ծառայության

Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային ծառայության: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ»,- ասվում է հայտարարության մեջ: