«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

«Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ», – հայտնում են Լուսավոր Հայաստանից։