ԼՂՀ վարչապետն հակադարձել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը. Արցախն անվտանգ է այցելողների համար

ԼՂՀ վարչապետն հակադարձել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը. Արցախն անվտանգ է այցելողների համար
ԼՂՀ վարչապետն հակադարձել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը. Արցախն անվտանգ է այցելողների համար

Օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է հաղորդագրություն, ըստ որի բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ:
Հաղորդագրությանն անրադարձել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` հայտարարելով, որ ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, և նրանց անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախում զբոսաշրջության զարգացումը: Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական փորձառությունը, ինչպես նաև սեփական երկրի քաղաքացիների անվտանգության առթիվ մտահոգությունը` հարկ եմ համարում տեղեկացնել,  որ աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ այցելողների անվտանգությունը լիովին ապահովված է»,-ասել է Հարությունյանը:

«ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, և նրանց անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել. ԼՂՀ զինված ուժերը ապահովում են մեր հանրապետության անվտանգությունը արտաքին ագրեսիայից: Բոլոր  զբոսաշրջիկները այցելում են Արցախի Հանրապետություն  Հայաստանի Հանրապետության  տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի»- ըստ ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության ասել է վարչապետը` կոչ անելով ԼՂՀ այցելել   ցանկացող բոլոր անձանց  լինել ԼՂՀ-ում և սեփական փորձով  համոզվել դրանում:

© Medialab.am