Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը։

Այս մասին Սամսոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լուսավոր Հայաստան կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- ասված է գրառման մեջ։