Հայաստանի նախագահը ստորագրել է Սահմանադրական փոփոխություններին առնչվող ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հենց ստորագրել է ՀՀ նախագահը, առնչվում են Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին։ Այսպես՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարված փոփոխությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից։