Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը` Ծիծեռնակաբերդ այցի մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։  

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան

«Պետքարտուղարի տեղակալի կառավարման և ռեսուրսների գծով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաունի, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանի և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման: