Գարեգին Բ-ի $1.1 մլն գաղտնի գումարը՝ «բարեգործական նպատակներով». «Սիվիլնեթ»

Գարեգին Բ-ի $1.1 մլն գաղտնի գումարը՝ «բարեգործական նպատակներով». «Սիվիլնեթ»
Գարեգին Բ-ի $1.1 մլն գաղտնի գումարը՝ «բարեգործական նպատակներով». «Սիվիլնեթ»

«Սիվիլնեթ»-Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարը HSBC բանկում, որի վրա կա 1.1 մլն դոլար գումար, բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով»:

Այս մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ) պարզաբանել է Մայր Աթոռը:

«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, իսկ Վեհափառ հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:

ICIJ-ը հրապարակել է HSBC բանկի՝ 203 երկրից ավելի քան 106 հազ. հաճախորդների հաշվեհամարների մասին տվյալներ: Այդ հաճախորդները հաշվեհամարներ են բացել 1990-2007 թթ. և պահել ընդհանուր առմամբ ավելի քան 100 մլրդ դոլար: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ HSBC-ն օգնել է իր հաճախորդներին խուսափելու հարկերի վճարումից:

Գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ HSBC բանկային հսկան շահույթ է ստացել զենք-զինամթերքի վաճառքով զբաղվող դիլերների հետ գործարքներից: Ավելին`սկզբնաղբյուրում: