Մենք ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի Պետությունը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը:

Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Մենք ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի Պետությունը, հետևելով այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան:

Ինչպես մենք միշտ ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է: Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:

Հիշեցնենք,որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ: