3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ հուլիսի 4-ից տեղումները 3 օրով կդադարեն:

«Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին»,-գրել է նա: