Մեղադրյալ Քոչարյա՛ն, տղամարդկություն ունեցիր և պատիժդ կրիր. Մարտի 1-ի զոհի հայրը դիմեց Քոչարյանին. Տեսանյութ

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօր դատարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին.

«Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եք եղել, ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժիկ, արի գործը գոնե ձևական բացենք-փակենք: Մեր գործերը թոզը վրան դրած դարակներում գցած էր»: Սարգիս Քլոյանն ասաց՝ ինքը մասնակցել է Մարտի 1-ի ցույցերին, կարող է վկայել, որ ժողովուրդը զինված չի եղել: «Սնայպերներ, չերյոմուխաներ, զենքեր էին բերել ժողովրդի վրա ու ասում էին, թե ժողովուրդն է կրակել»,- հայտարարեց նա: Քլոյանը ևս մեկ անգամ դիմելով Քոչարյանին՝ ասաց. «Դուք ասում էիք, որ տղամարդ եք, իհարկե՝ տղամարդ եք: Ուրեմն տղամարդու պես կրեք Ձեզ հասանելիք պատիժը»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: