Հարավային Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանկարծակի տեղացած ձյունը կաթվածահար է արել նահանգային մի քանի ճանապարհներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է SABC News-ը, մասնավորապես, Կվազուլու-Նատալ նահանգում առատ ձյան հետևանքները վերացնելու համար կներգրավվեն նաև զինված ուժերը:

Նշվում է, որոշ վարորդներն առատ ձյան հետևանքով մնացել են ճանապարհներին, և  իրականացվում են փրկարարական աշխատանքներ: