ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Factor.am-ին այս մասին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հարցին՝ իր ցանկությա՞մբ է նախարարը հրաժարականի դիմում գրել, թե՞ վարչապետն է հորդորել նրան, Սարգսյանը չպատասխանեց։
Հիշեցնենք` ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախարար է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Հայաստանում վերաձևավորվեց Ներքին գործերի նախարարությունը։ Մինչ այդ Վահե Ղազարյանը եղել է ՀՀ ոստիկանության պետը՝ այդ պաշտոնում նշանակվելով 2020 թվականի հունիսի 8-ին։ Հավելենք, որ Ղազարյանն ու Փաշինյանը դպրոցական ընկերներ են։