Ադրբեջանին չի հաջողվել եւ չի հաջողվելու մեկուսացնել ԼՂ-ն

Ադրբեջանին չի հաջողվել եւ չի հաջողվելու մեկուսացնել ԼՂ-ն
Ադրբեջանին չի հաջողվել եւ չի հաջողվելու մեկուսացնել ԼՂ-ն

ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2012թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը: Փոքր ամփոփիչ ելույթով հանդես գալուց հետո լրագրողները մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունեցան:

Ինչպես հայտնի է, օրերս Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել էր «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում արգելված գոտիներ եւ սահմանափակ գոտիներ են առանձնացվում: Ընդ որում՝ այդպիսին տեսականորեն կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի: Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը հրապարակել էին՝ կից ներկայացնելով Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս նշել էր, որ հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը Ստեփանակերտի օդանավակայանում կայանալիք առաջին քաղաքացիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ կպաշտպանեն նրա անվտանգությունը։ Կարդալ ավելին