Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան (ՍԴ) հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։

«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանուրությանը», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլին։