ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը Երասխում պարեկություն է իրականացրել

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը Երասխում միացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության պարեկներին։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն: Նա տեղում ծանոթացել է առաքելության գործունեությանը և միացել է Երասխի պարեկային ծառայությանը»,- ասված է X-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: