Բժշկականում միջոցառումը խանգարած ՀԱՊԱԿ տնօրենը հրաժարական է տվել

Բժշկականում միջոցառումը խանգարած ՀԱՊԱԿ տնօրենը հրաժարական է տվել
Բժշկականում միջոցառումը խանգարած ՀԱՊԱԿ տնօրենը հրաժարական է տվել

Օրեր առաջ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառումը հրապարակավ խանգարած «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

ՀԱՊԱԿ տնօրենը այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին»,- գրել է Վանեսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեսյանի պահվածքի վերաբերյալ իշխանություններին ուղղված բաց նամակով իրենց վրդովմունքն էին հայտնել մի խումբ հայտնի գիտնականներ եւ բժիշկներ: