Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը հղում է անում 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիային (Բեռնի կոնվենցիա), պնդելով, որ Հայաստանը, այդ փաստաթղթին միանալով, իրավական պարտավորություններ էր ստանձնել։
«Տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո Ադրբեջանը վերհանել է Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր: Այդ երկիրը չի պաշտպանել կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկում կենսաբնակավայրերն ու տեսակները: Հայաստանի գործողությունները լրջագույն անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին և տեսակներին»,- ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում «լայնածավալ անտառահատումներ, հանքարդյունաբերության անարդյունավետ աշխատանքներ է իրականացրել, հիդրոէլեկտրակայանների կառուցել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետությանը սպառնում է «միջազգային պատասխանատվության ենթարկել»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում