«Ազատության» ռեպորտաժի հերոս՝ արցախցի Կարեն Նասիբյանը, որի պատմությունը հուզել է հազարավոր մարդկանց, նոր տուն և աշխատանք կունենա: Այս մասին տեղեկանում ենք «Հայորդի» կենտրոնի տարածած հայտարարությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի Հայրենակիցներ, շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։
Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։ Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագակցող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։
Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։
Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները: Կարենին առաջարկեցին անվճար տուն Տաշիր քաղաքում:
Հայորդիի հոգատար ընկերներն էլ որոշեցին տան վարձի համար նախատեսված ամենամսյա 100.000 դրամ վճարը յուրաքանչյուր ամիս փոխանցել Կարենին՝ առաջնային կարիքները հոգալու համար (մինչև դեկտեմբեր)։
Զուգահեռ նաև կփորձենք գտնել աշխատանք Կարենին համապատասխան»: