ԱՄՆ-ից արտաքսման ենթակա հայաստանցիների տվյալները հայտնի են․ Սինանյան. Civilnet

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 հայաստանցու տվյալ կա:Այս մասին հայտնում է Civilnet-ը:

«Մեր տվյալներով, ԱՄՆ-ից արտաքսման ենթակա է առնվազն 2,000 Հայաստանի քաղաքացի, սակայն իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել»,- նշել է Սինանյանը և հավելել, որ «դեռևս հստակեցված չէ, թե քանիսն են արդեն արտաքսվել»։

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ ոչ օրինական ներգաղթյալների նկատմամբ խստացված քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) 2025-ի հունվարի վերջին հրապարակած զեկույցում 2,808 հայաստանցիների հնարավոր արտաքսման մասին էր նշել։

Սինանյանը նաև հստակեցրել է, որ արտաքսված անձինք չեն դիտարկվում որպես սփյուռքի անդամներ, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի կարգավիճակով: Արտաքսման գործընթացներով զբաղվում են այլ պետական կառույցներ: