Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը: Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։