Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Գոռ Ասրյանը Լոռու փոխմարզպետն էր 2021 թվականի հունվարից: