Փայլանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին: Փայլանի գրառումը՝ ստորև.

«Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին:

Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից:

Եթե պատերազմենք, բոլորս ենք տանուլ ենք տալու: Եթե հաշտվենք, բոլորս ենք շահելու»:  

Աղբյուր`Ermenihaber.am