ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքիայում է։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխատանքային այցի շրջանակներում Էրդողանը Փաշինյանին ընդունելու է Ստամբուլի նախագահական նստավայրի Դոլմաբահչեի պալատի գրասենյակում Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ տնտեսական և առևտրային հարաբերությունները ամրապնդելու նպատակով բանակցությունների օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային նախագծերը: Մեկ այլ հարց է Ալիջան-Մարգարա սահմանային դարպասի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: Երկու երկրները համաձայնության են եկել այս հարցի շուրջ 2023 թվականին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաև քննարկել տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իսրայելի հարձակումները Իրանի վրա։
Հիշեցնենք՝ որ Դոլմաբահչեի պալատը կառուցվել է 19-րդ դարավերջին, ճարտարապետը եղել է Կարապետ Բալյանը, նրան օգնել են տղան՝ Նիկողայոս Բալյանը և Իվանիս Քալֆան։



















