Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գրել է.
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը և անձամբ Քնար Մանուկյան-ին խորհուրդ եմ տալիս բացել այդ լրատվամիջոցի ստորագրած՝ ԶԼՄ-ների և լրագրողների էթիկայի կանոնագիրը և գտնել մասնագիտական այն սկզբունքները, որոնք ուղղակի ոտնահարել են՝ գնալով նոր սպանված մարդու տուն, տվյալ պահին անտեղի հարցեր ուղղելով նրա հորն ու վշտից մղկտացող այդ մարդուն նկարահանելով և տեսանյութը հանրայնացնելով։ Զավեշտալի է, որ այսքանից հետո Քնար Մանուկյանը խրոխտ գրառում է կատարում ՖԲ-ում և իրեն քննադատողներին փորձում “տեղը նստեցնել”՝ պնդելով, թե ինքը լավ գիտի իր գործը։
Մինչդեռ՝ այս գործելաոճը թույլ է տալիս պնդել ճիշտ հակառակը․ տեղի է ունեցել լրագրողական էթիկայի կոպտագույն խախտում, որի հետևանքները կարելի է մեղմել միայն այդ տեսանյութի հեռացմամբ»։



















