Չինովնիկների մեծ մասի հետ խոսելիս կլսես նաև «եզդու գույնի», «բոշա» պիտակավորում ու ավելի անհեթեթ արտահայտություններ. Եզդի գործիչ

Եզդի հասարակական գործիչ Սաշիկ Սուլթանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերմիշյանի ռասիստական հայտարարությունը անհատական խնդիր չէ։ Վստահ եմ ՝ եթե չինովնիկների մեծ մասի հետ խոսես, կլսես նաև «եզդու գույնի», «բոշա» պիտակավորում ու ավելի անհեթեթ արտահայտություններ, որոնք ոչ միակն ռասիստական են, այլև անառողջ հասարակության ու նրանում առկա խմբերի միջև անհավասարության նշան դնելու միտում ունեն։

Դժբախտաբար խնդիրը անհատները չեն։ Քաղաքացիական ծառայողի քննության համար ընդրկված են բոլոր հարցերը բացի ազգային փոքրամասնությունների, հանդուրժողականության, մարդու իրավունքների մասին տարրական հարցերի։ Հարցաշարում այս թեմայում առկա է միայն մեկ գերկարևոր հարց. «Ո՞րն է Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը»։

Այսպիսի մոտեցմամբ մենք մեր պետական ծառայողների համար հանդուրժողականությունն ու մարդու իրավունքները ինստիտուցիոնալ պահանջ դարձնելու փոխարեն դարձնում ենք հայացողական մոտեցման առարկա և թողնում ենք չինովնիկի աշխարհընկալման և դաստիարակության վրա»։