Որ պետական մարմինն ունի ամենաշատ ծառայողական մեքենաները

Որ պետական մարմինն ունի ամենաշատ ծառայողական մեքենաները
Որ պետական մարմինն ունի ամենաշատ ծառայողական մեքենաները

Պետական կառավարման 18 մարմիններում առկա է 272 ծառայողական մեքենա: Այս մասին տեղեկացնում  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:

«Ըստ մեր հարցումների՝ պետական կառավարման 18 մարմիններում առկա է 272 ծառայողական մեքենա, որից 118-ը (43%) Toyota մակնիշի է:

Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենա ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 27, իսկ ամենաքիչը՝ արդարադատության նախարարությունը՝ 4 մեքենա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Դոյդոյանը: