Կապկպել էին կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն․ Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը. Տեսանյութ

Կապկպել էին կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն․ Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը. Տեսանյութ
Կապկպել էին կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն․ Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը. Տեսանյութ

Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Մաշտոցի բաժինների գործընկերների հետ։ Ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները, իսկ նոյեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Ժամեր անց Ապարանի, Աշտարակի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին։ 

Երևանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնբերվեց ու բերման ենթարկվեց Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը հայտնաբերվեց երրոդ անդամը։ Հենց Արագածում ապրող 37-ամյա տղամարդը ևս բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ 
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։