Հայաստան համահայկական հիմնադրամի հետ իրականացվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագիր. Զարուհի Բաթոյանի կոչը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ մենք իրականացնում ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կարողությունների զարգացման և մեթոդական աջակցության ապահովման ծրագիր, որի հիմնական գործընկերն է Կանանց աջակցման կենտրոնը։ Արդեն կազմակերպվել են վերապատրաստումներ մասնագետների համար և ծրագիրը հաջողությամբ ընթանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Կանանց աջակցությունը և նրանց հզորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բռնությունից պաշտպանված և երջանիկ կինը նաև երջանիկ ընտանիք և հասարակություն ունենալու գրավականն է»,- գրել է նախարարը:

Նա կոչ է արել՝ միացեք դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/