«Լրատվամիջոցների դեմ հարձակումներն արդեն խիստ անհանգստացնող են»․ Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյան
Հեղինակ MediaLab

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լրատվամիջոցների դեմ հարձակումներն արդեն խիստ անհանգստացնող են, դատապարտելի է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, լրատվամիջոցի գործունեության դեմ ուղղված ցանկացած քայլ, ոմանց պայքարը մեդիայի դեմ իրականում ուղղված է ոչ այնքան լրատվամիջոցների, լրագրողների դեմ, այլ առաջին հերթին՝ հենց ժողովրդավարության ու մեր պետության դեմ, հարված է հեղափոխության արժեքներին։

Ողջամիտ կասկածներ ունեմ, որ վերջին շրջանում այս քայլերը մտածված ընդհանուր մարտավարության մասն են. սիրո եւ հանդուրժողականության դեմ պայքարել ֆեյքային ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելով, իսկ մեր պետության հաջողությունը մեդիայի ազատության ոլորտում նսեմացնել նման հարձակումներով, այստեղ իրավապահ մարմինների առավելագույն ուշադրությունն եմ հրավիրելու, որպեսզի որեւէ դեպք անպատիժ կամ չբացահայտված չմնա»։