Ստամբուլում կայացել է Էրդողանի և Պուտինի դռնփակ հանդիպումը

Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախքան «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը, հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպումն ընթացել է դռնփակ պայմաններում ու տևել 1.5 ժամ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԱՄՆ-Իրան լարվածությունը, սիրիական ճգնաժամը, լիբիական իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր:

Հայտնի է դարձել, որ Էրդողանը Պուտինին նվիրել է «Ռազմավարական քայլ Արևելյան Միջերկրականում. Թուրքիա-Լիբիա կոնսենսուս» գիրքը:

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը։