Արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» ավագանու խմբակցության հանդիպման վերաբերյալ: «Աշխատանքային հանդիպում էր: Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր են հավաքված լինում նաև ավագանու մեր անդամների մոտ՝ կապված տարբեր գերատեսչությունների, պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ քննարկել են խնդիրների լուծման ճանապարհները, արձանագրել ինչ խնդիրներ կան և գծել դրանց լուծման ճանապարհները։ «Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են: Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»,- նկատեց Մարությանը։

Ավելին՝ սկզբաղբյուրում: