Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան չէին եկել:
Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի պաշտպանների միջնորդության մեջ նշված էր. «Փաստ է, որ սույն քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժող կողմից մշտապես դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ:
Սակայն դատարանը երբևէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված երևույթները կանխելու համար: Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդներից մեկը հնչեցրել է սպառնալիք, որոնց որևէ ողջամիտ արձագանք չի տրվել:
Ակնհայտ է, որ դատարանը ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը: Ակնհայտ է նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիաժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները:
Մենք՝ Արմեն Գևորգյանի պաշտպաններս, չենք ներկայանում այսօրվա դատական նիստին՝ հույս ունենալով, որ հաջորդ դատական նիստին կապահովվի նիստի բնականոն ընթացքը և հավասարության սկզբունքը»:
Համանման միջնորդություն էին ներկայացրել նաև Քոչարյանի պաշտպանները:
Այս հանգամանքներում որոշվել է դատական նիստը հետաձգել:
21.01.2020
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները դատարան չէին եկել, նիստը հետաձգվեց. Factor.am

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները դատարան չէին եկել, նիստը հետաձգվեց