Գուցե Գեորգի Կուտոյանը տիրապետում էր տեղեկության, որը կարող էր որոշ շրջանակների անհանգստացնել։
Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորը կարծում է, որ Կուտոյանի ողբերգական մահվան պատճառը կարող է կապված լինել նրա նախկին գործունեության հետ։
Իսկ նախկին իշխանության քննադատությանը, թե վարչապետը հարկ չի համարել մասնակցելու Կուտոյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը, Աղազարյանն արձագանքեց, որ պարտադիր չէ, որ վարչապետը մասնակցեր Կուտոյանի հուղարկավորությանը։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:
22.01.2020
Պարտադիր չէր, որ վարչապետը մասնակցեր Կուտոյանի հուղարկավորությանը. Հովիկ Աղազարյան. Տեսանյութ
