Կենտրոնական բանկը հունվարի 30-ին արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով, այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի:
Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել»:
