Մարտի 28-29-ին գիշերային ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ

Հանրապետության հովտային գոտում մարտի 28-29-ին գիշերային ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին   սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի  26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ՝ 27-ին  բարձրադիր վայրերում  թաց ձյան տեսքով: Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: