Լրագրողների համաժողով Ղարաբաղոմ

Լրագրողների համաժողով Ղարաբաղոմ
Լրագրողների համաժողով Ղարաբաղոմ

Հոկտեմբերի 13-ին Ղարաբաղում մեկնարկել է հայ լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը`«21-րդ դարի  մարտահրավերները. տեղեկատվական   անվտանգությունը և հայ լրագրությունը» խորագիրը
Խորհրդաժողովի  կազմակերպիչներն են  ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Համաժողովի շրջանակներում Ղարաբաղ են մեկնել 200 լրագրողներ` աշխարհի 26 երկրներից:

Համաժողովի առաջին օրը մասնակիցները իրենց աշխատանքը սկսել են խորհրդանշական արարողությամբ` այցելելով Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ Արցախյան պատերազմի մասնակիցների շիրիմներն են:

Համաժողովի մասնակիցներին այցելել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

© Medialab.am