ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է թռչող սարքեր արտադրող հայկական UAVLAB ընկերություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:

Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաև զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր»-ի արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լսել է ընկերությունների ներկայացուցիչների առաջարկները և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: