Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:
02.02.2020
Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացի է տարհանվել և տեղափոխվել Ղազախստան. ՀՀ ԱԳՆ
