Սանթոսում տեղի է ունեցել Պելեի հրաժեշտի արարողությունը (լուսանկարներ)

Բրազիլիայի Սանթոս քաղաքի համանուն ակումբի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել լեգենդար ֆուտբոլիստ Պելեին: 

Հրաժեշտի արարողությունը տևել է մեկ օր։Պելեի աճյունը երթով մեքենաների ուղեկցությամբ տեղափոխել են փողոցներով։ Ամբողջ երթուղու երկայնքով նրան ուղեկցել են հազարավոր երկրպագուներ:

Մարզադաշտը զարդարված է եղել դրոշներով, ծաղկեպսակներով, ծաղիկներով և պաստառներով։ 

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ Սան Պաուլոյի մասնավոր կլինիկայում 82 տարեկան հասակում։Նրա մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։