Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան վերակառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային այդ համալիրի պայմաններին, ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:

Մայրաքաղաքից դուրս նման բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու, այնպես էլ նոր աշխատատեղեր ստեղծելու և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից: