Ուկրաինայում շուրջ 1000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը տեղեկացրել է. որ վերջին տվյալներով իրենց մոտ գրանցվել է վարակվածության 5 հազար 106 դեպք, որից 133-ը մահվան ելքով, 275 մարդ ապաքինվել է:

«Վարակի բռնկումից ի վեր վարակվել է 332 երեխա և 978 բուժաշխատող»,-ասել է նախարարը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։