Շուտով Երևանում կգործի սիրիական ծրագրով դպրոցը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների համար

Հոկտեմբերի 9-ին, ժամը 9.30, Երևանի Նար Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման հանդիսությունը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան:
Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվեց աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

© Medialab.am