Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

exanak

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 05-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 7-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: