Նախագահ Սարգսյանն ընդունել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատուների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Մասնակիցներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։