Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը։ Հավաքին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին խորհրդարանից հայտնում է Factor․am-ի լրագրողը։
Մեր տեղեկություններով՝ քննարկումը ներքաղաքական հարցերի շուրջ է, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի պաշտոնանկության, ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի։ Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ այդպիսով դադարեցնելով նրա լիազորությունները։
Քաղաքապետի պարտականություններն անցան մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին։ Որպես Մարությանի պաշտոնանկության հիմնական պատճառ նշվում էր պատերազմից հետո նրա՝ կուսակցությունից դուրս գալը և թիմի հետ կապի խզումը։ Նշենք, որ այս պահին ԱԺ շենքում մոտ մեկ տասնյակ անվտանգության աշխատակիցներ կան։ Դրսում նույնպես ուժեղացված հսկողություն է իրականացվում։