«5165» շարժումը քարոզարշավը սկսեց Աղձքից, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը

«5165» շարժումից հայտնում են, որ քարոզարշավի սկիզբը տրվեց Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը:

Այսպիսով, «5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը: «5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: