Արսեն Թորոսյանը իր գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացնելով վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Արայիկ Հարությունյանին շնորհակալություն է հայտնել արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին կատարած աշխատանքի համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսեն Թորոսյանին: Նա այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից:

Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են: Քաղաքական քննարկումների արդյունքում այդ թվում՝ պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում, օրենսդիր մարմնում», -այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ