Հադրութի ուղղությունից երեկ մեկ զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվրի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4091055970928847